Հեծանվաերթ Ընկեր Մարալի Հետ

Երբ ընկեր Մարալը հարցրեց.

-Դավիթ դու գալի՞ս ես ինձ հետ հեծանվաերթի:

Ես իսկապես շատ ուրախացա, և մենք յոթերի և Ընկեր Անդրանիկի հետ ուղևորվեցինք դեպի Բ4:

Սկզբում մենք գնացինք Նոր Դպրոց, այնտեղ  մտանք բուսաբանության սենյակ: Որտեղ ինձ ամենաշատը զարմացրեց կանաչ սուրճի ծառը:

Հետո շարունակեցինք մեր ուղևորություն դեպի Քոլեջ, այնտեղի հինգ տարեկանները պատրաստում էին իրենց ընկերոջ ծննդյան տոնի խմորեղենը:

Նորից ընկանք ճանապարհ՝ մինջև վերջին դպրոց, որը Բ4-ն էր, որտեղ էլ սկսվեց ամենա հետաքրքիրը այնտեղ մենք տեսանք ձիերին: Նրանք հինգն էին, բոլորն էլ շքեղ էին և գեղեցիկ: Ես սիրեցի մեկին, որի մազերը մուգ սև էին, շագանակագույն փայլուն մորթով և շատ ակտիվ ու երիտասարդ ձի էր : Նրա անունը ես միանգամից կնքեցի Արես,  ես և Արեսը հասկացանք իրար ու սկսեցինք շփվել: Ես ձեռքով թղկթղկացնում էի և կանչում նրան նա մոտենում էր և թույլ էր տալիս, որ ես իրեն սիրեմ:

Ուրբաթ օրս ես համարում եմ կայացած, նաև իմ դուրն եկավ, որ ես չմասնակցեցի դասերին:

Ու նաև ուզում էի այդ պատճառով տանը տնաին չանել, բայց մայրիկս ստիպեց:

Շնորհակալություն սիրելի Ընկեր Մարալ,  սպասում եմ  նման ճամփորդությունների առաջարկների

ն:

 

Оставьте комментарий