Չարենց

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել- հմայել, վարդե շրթեր-Վարդի թերթիկների պես կարմիր շուրթեր,  կրակ սրտեր-զգացմունքային սիրտ բառերն ու արտահայտությունները:
  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր-պարզ օրեր, թովիչ լեզու- գրավիչ խոսքեր: արտահայտությունները:
  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:
    Առաջինում գարունը շատ գեղեցիկ է նկարագրվում, հեղինակը կարծես լավ լուր ասողը լինի ու բոլորին դուրս է  հրավիրում գարնան գալը դիմավորել <<Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն>>
    Երկրորդում նույնպես գարունն է գովերգվում, սակայն այն գարունը չէ, որը եկել է մեր մոտ այն, գարունը որը բացել է հեղինակի սրտի մեջ մի մարդ, որին հեղինակը շատ էր սիրում:<<Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
    Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:>>
  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:
    Վիվալդի գարուն երգի տակ

    • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…
      ԳաՐնան ԲՈւյրը
      Փոքրիկ մեղուն ձմռան երկար քնից հետո բացեց իր աչուկները: Նրան արթնացրել էր գարնան արևի առաջին տաք շողերը: Առաջինը նա տեսավ կապույտ երկինք ու այդ պահին հասկացավ, որ գարնանամուտն է: Հասկացավ, որ շուտով բնությունը վերածնվելու է, հասկացավ, որ շուտով կարողանալու է հոտոտել իր սիրելի անուշաբույր ծաղիկները: Նաև հասկացավ, որ շուտով իր աշխատանքի օրերն են սկսվելու, հարկավոր է նեկտար հավաքել:Բայց հիմա դեռ ցուրտ է, և նույնիսկ տեղ-տեղ ձյուն կա: Ու տեղի է ունենում գրանան առաջին հորդառատ անձրև: Փոքրիկ մեղուն սկսում է մրսել, բայց ուրախ է: Որովհետև գիտի, որ ևս այսպիսի մի քանի անձրև, ու բնությունը զարթոնք կապրի, և շատ շուտով շուրջը կլցվի երփներանգ ծաղիկներով:

Оставьте комментарий